ԲիզնեսՏեսլական

Network Nation #48 COAF տնօրեն Կորյուն Խաչատուրյան

Network Nation Podcast-ի 48-րդ էպիզոդի հյուրն է Children of Armenia Fund (COAF)-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։ Դիտեք մեր զրույցը YouTube ալիքում, իսկ աուդիո տարբերակը կարող եք լսել haykvardanyan.com կայքում։

2004 թվականից ի վեր հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացնում Հայաստանի մարզերում՝ հատկապես գյուղական համայնքներում։ Տարիներ առաջ գյուղական մի համայնքում տեղի ունեցած մեկ բաժակ ջրի դիպվածը ստիպեց մտածել փոքր բնակավայրերի սոցիալական պայմանների, այդտեղ ապրող մարդկանց արժանավայել կյանքի մասին։ Բնակչության հուսահատությունն ու գյուղական համայնքների կիսավեր ենթակառուցվածքները վառ ապացույց էին, որ անհրաժեշտ է մարդկանց արժանավայել կյանք ու զարգացման հնարավորություններ տրամադրել։

COAF-ի նպատակը երեխաներին, երիտասարդներին ու նրանց ընտանիքներին հնարավորություններ տրամադրելն է՝ օգնելով, որ նրանք մինչև վերջ դրսևորեն իրենց ներուժը։ Այս ամենին հասնելու համար հիմնադրամը որդեգրել է կարևորագույն արժեքներ ու սկզբունքներ, որոնք անչափ ուրախալի են մեզ համար, քանի որ դրանցից պարզ է դառնում, որ այն միայն օգնություն տրամադրող կազմակերպություն չէ, այլ նաև նոր մշակույթ ձևավորող։

Այս երկար տարիների նվիրված աշխատանքի արյդունքը այն փոքր ու մեծ ծրագրերն են, որոնք փոխել են հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր։ COAF-ի կողմից բոլորիս հայտնի խոշոր ծրագրերից COAF SMART Center-ը շուտով ևս երկու մարզում՝ Արմավիրում և Սյունիքում կդառնա հնարավորությունների կենտրոն տեղի երիտասարդների համար։

Կորյունի հետ խոսել ենք բազմաթիվ արժեքավոր թեմաներից․ ինչու Հայաստանը չպետք է դառնա պրոյեկտ, ինչպես հաղթահարել ամենագիտության խոչընդոտները, ինչպես համայնքերում դառնալ բոլորից մեկը և դրանք տանել շարունակական զարգացման։

COAF-ի համահայկական կարևորության նախագծերի մասին Network Nation Podcast-ի բոլոր էպիզոդները կարող եք լսել և դիտել 🎧 Spotify, Apple Podcasts, Google Podcasts հավելվածներով՝ անցնելով այս հղմամբ՝ https://linktr.ee/Network_Nation

Դիտեք մեզ նաև հետևյալ http://haykvardanyan.com կայքում, մեր YouTube ալիքում՝ https://www.youtube.com/c/NetworkNationPodcast կամ լսեք մեր թողարկումները ցանկացած այլ podcast հավելվածներով։

This story is also available in: English

Sign up for our Newsletter and
stay informed

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Worth reading...
Things to do in Yerevan